1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ռուսական մամուլի տարաբնույթ անդրադարձները՝ Լավրովի այցի կապակցությամբ

«Շնորհակություն բոլորին, ովքեր պահում են այդ հիշողությունը և անում ամեն ինչ, որ հայ ժողովրդի ողբերգությունը երբեք չմոռացվի: Իսկ մենք պետք է այնպես անենք, որ նման բան ոչ մի տեղ չկրկնվի»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ Հայաստանում էր: Այսօր արդեն , ռուսական լրատվամիջոցները քննարկում ու վերլուծում են այցն ու թեմաները, որոնք շոշափվել են բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը հանդիպել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, ում հետ համատեղ մամլո ասուլիս էր տվել:

Ռուսական «Իզվեստիա» թերթն անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարարի այցին, հիշեցնելով, որ ապրիլի 22-ին աշխատանքային այցի շրջանակում Լավրովն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։ Այնտեղ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ծաղկեպսակ է դրել Անմար կրակի մոտ, այնուհետև եղել է հուշահամալիրի թանգարանում: Հատկանշական է, որ «Կոմերսանտը», որը ևս անդրադարձել է նրա ՝ Ծիծեռնակաբերդ այցելելու փաստին ՝ նշելով, որ նա բավական մեծ ուշադրություն է ցուցաբերել: Նշվում է նաև, որ Ծիծեռնակաբերդը թարգմանվում է որպես «Ծիծեռնակի բույն»:


«Լավրովն ամենայն պատասխանատվությամբ և ուշադրությամբ էր վերաբերում պաշտոնական այցի մեկնարկին կազմակերպված այցելությանը Հայոց ցեղասպանության հուշահամալիր»։


«Ծիծեռնակաբերդ այցելությունից հետո Լավրովը բանակցություններ է ունեցել հայ գործընկերոջ հետ: Նախարարները խոսել են երկկողմ համագործակցության մասին և նշել, որ, չնայած համաշխարհային տնտեսությունում առկա խնդիրներին, 2 երկրների միջև ապրանքաշրջանառությունը գրեթե չի կրճատվել։ Սակայն, այնուամենայնիվ, գլխավոր թեման դարձել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը»,- կարդում ենք Известия թերթում, որը նաև հիշեցնում է, որ ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ-ում հայտնել էին, որ ռուսական պատվիրակությունը Երևան կբերի ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ գաղափարներ ու առաջարկներ։ Սակայն բանակցությունների արդյունքների հիման վրա ՌԴ ԱԳ նախարարը հայտնեց միայն, որ անհրաժեշտ է հետևել 1994-ին և 1995-ին կնքված հրադադարի մասին համաձայնագրին։


«Իհարկե, քննարկեցինք նաև իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում։ Ուզում եմ ցավակցությունս հայտնել բոլոր զոհերի հարազատներին։ Այս ողբերգական դեպքերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ ԼՂ հակամարտությունը չունի, չի կարող ունենալ ռազմական լուծում և կարող է հաղթահարվել բացառապես դիվանագիտական ճանապարհով։ Այս փուլում մենք համարում ենք, որ պետք է լիարժեքորեն կատարվի 94-95 թթ.. զինադադարի մասին պայմանագիրը։ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, կանի ամեն ինչ, որ կողմերը խաղաղ ճանապարհով լուծեն հարցը։ Պետք է հարգվեն հրադադարի պայմանները»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:


Նշվում է նաև այն, որ Երևանում ՌԴ դեսպանատան աղբյուրը թերթին հայտնել է, որ ռուսական դիվանագիտական ներկայացուցչության համար շատ դժվար է դարձել աշխատելը։ Դա բացատրվում է նրանով, որ Մոսկվան չի ֆինանսավորում հայկական ոչ կառավարական կազմակերպություններին, որոնց օգնությամբ հնարավոր կլիներ ներկայացնել ռուսական դիրքորոշումը։ Մինչդեռ ԱՄՆ-ն ակտիվորեն առաջ է տանում իր շահերը Հայաստանում`ընդդիմադիր ԶԼՄ-ների ֆինանսավորման հաշվին։


«Շատ դժվար է դարձել աշխատելը։ Բոլորին հայտնի է` ինչպիսի ֆինանսավորում է տրամադրում ԱՄՆ-ն հայկական ընդդիմությանը` հասարակ քաղաքացիներին տրամադրելով Ռուսաստանի դեմ: Եթե նախկինում Ռուսաստանը կարող էր աշխատել միայն վստահության հիման վրա, ապա այժմ դա չի ստացվի: Հայաստանի տարածքում տեղի է ունենում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ազդեցության ոլորտների պատերազմ: Ամերիկյան կառույցներին հաջողվում է երբեմն կազմակերպել բողոքի ակցիաներ, որոնք ուղղված են Մոսկվայի դեմ: Օրինակ՝ ապրիլի 21-ին մոտ 200 մարդ` հիմնականում ուսանողներ, հավաքվել են Ազատության հրապարակում և գնացել մինչև ԱԳՆ և ավարտել են երթը ՌԴ դեսպանատան մոտ»,- նշել է աղբյուրը։


Թերթը գրում է նաև, որ իրենց հետ զրույցում ՀՀ քաղաքացիները նշել են ավանդական լավ և բարիդրացիական հարաբերությունների մասին, սակայն մտահոգություն են հայտնել առ այն, որ ԶԼՄ-ներում լուրեր են պտտվում ռուսական կողմից հնարավոր ներկայացվելիք սցենարի մասին. այն է ՝ ԼՂ հարցը հնարավոր է լուծվի որոշ տարածքների վերադարձմամբ: Զրուցակիցներից մեկն էլ, ով հրաժարվել է ներկայանալ, ասել է, թե ուր էին մեր բարեկամ ռուսները, երբ սահմանին նման լարված իավիճակ էր ստեղծվել, թեպեպ ինքն էլ իրեն պատասխանել է, որ ադրբեջանական սահմանին նրանք չկան:


«Կոմերսանտը» ևս ծավալուն անդրադարձ է կատարել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան կատարած այցելությանը՝ նշելով, որ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի այցի բուն նպատակը հայկական կողմին համոզելն էր, որ չնայած ԼՂՀ հակամարտության հարցում ՌԴ որդեգրած ցուցադրական չեզոքությանն ու Ադրբեջանին զենք վաճառելու փաստին, Հայաստանը Ռուսաստանի համար շարունակում է մնալ ռազմավարական գործընկեր։


ՌԴ ԱԳ նախարար Լավրովի՝ Երևան կատարած այցի վերաբերյալ անդրադարձում նշվում է, որ ակնհայտ էին այն ուղերձները, որ բերել էր իր հետ Լավրովը։ Դրանք էին՝ հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը, շփման գծի անվտանգության և այնտեղ գրանցված պատահարների հետաքննության անցկացման ու բացահայտման անհրաժեշտությունը, որը վստահության մթնոլորտ կստեղծի, ինչպես նաև պնդումն այն մասին, թե հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և ցանկացած այլ ձևաչափ չի կարող վայելել կողմերի վստահությունն ու օգնել հակամարտության կարգավորմանը։


Հիշեցվում է, որ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե Լավրովը ոչ մի տեղ դատարկաձեռն չի գնում ՝ նկատի ունենալով, որ ՌԴ արտգործնախարարը գալիս է Երևան ՝ առաջարկների փաթեթով:

Ռուսական լրատվամիջոցի զրուցակիցը, որը եղել է Լավրովի՝ Հայաստան կատարած պատվիրակության կազմում, նշել է, որ ակտիվ աշխատանքներ տանելու անհրաժեշտություն կա առաջին հերթին ադրբեջանական կողմի հետ, որովհետև հենց ադրբեջանցիների պատճառով 2011թ. ձախողվեց այն պայմանավորվածությունների իրականացումը, որը ձեռք էր բերվել ՀՀ և Ադրբեջանի նախագահների բանակցությունների արդյունքում՝ ՌԴ նախագահ Մեդվեդևի միջնորդությամբ։


Նույն անդրադարձում հիշատակվող մեկ այլ աղբյուր, որը, մոտ է կանգնած ԵԱՀԿ Մինսկի խմբին: Նա նշել է, որ առաջարկվող փոխզիջումային տարբերակը այժմ հետևյալն է՝ Հայաստանը Ադրբեջանին է վերադարձնում Լեռնային Ղարաբաղին հարակից 7 շրջաններից 5-ը, Ադրբեջանը վերացնում է Հայաստանի հանդեպ շրջափակումը, Լեռնային Ղարաբաղին տրամադրվում է ժամանակավոր կարգավիճակ, որը երաշխավորում է նրա ինքնակառավարումն ու անվտանգությունը, իսկ հանրաքվեի մասին խնդիրը և Ղարաբաղի ու հարակից երկու շրջանների հետագա կարգավիճակի հարցը հետաձգվում է։


Թեպետ երկու կողմերն էլ համաձայն են բանակցությունների, սակայն Ադրբեջանը հստակ հասկացնել է տալիս, որ առանց «իր» տարածքների վերադարձի ՝ հարցը չի լուծվի:

Հոդվածի վերջում ռուսական լրատվամիջոցը նշում է նաև, որ Լավրովի այցի կապակցությամբ Երևանում բողոքի ակցիաներ տեղի ունեցան։ Այս թեմայի մասին, ըստ ռուսական լրատվամիջոցի, արտահայտվել է նաև պաշտոնական Երևանին մոտ կանգնած «Կոմերսանտի» աղբյուրը, նշելով, որ ակցիաները բազմամարդ չէին:


Նշվում է նաև, որ հնչում էին դժգոհության հայտարարություններ ոչ միայն Ռուսաստանի ՝ Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ, այլև ՝ կոչեր էին արվում դուրս գալ ԵԱՏՄ կազմից: Թերթը նշում է նաև, որ նման առաջարկով հանդես է եկել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը :

andradardz.am

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan