Ռուսական նոր անխոցելի հրթիռներն իսկական սարսափ են առաջացնում ԱՄՆ-ում. Popular Mechanics
Ամերիկյան հանրահայտ ամենահին գիտահանրամատչելի Popular Mechanics ամսագիրը հոդված է հրապարակել ռուսական հրթիռային զենքի մասին, որտեղ հիմնական ուշադրությունը կենտրոնացել է հիպերձայնային նորագույն մարտական համակարգերի վրա։
«Սարսափելի վարկանիշը» գլխավորում են «Կինժալ» հրթիռները, որոնք արդեն օգտագործվել են ուկրաինական մարտերում։ Նրանք կարողանում է շրջանցել առկա բոլոր հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համակարգերը, գրում է պարբերականը։
Ամերիկացիների համար երկրորդ «մղձավանջը» «Ցիրկոն» հրթիռներն են։ Սա աշխարհում առաջին զենքն է, որը հիպերձայնային հզորության է հասնում սեփական շարժիչով։
Նաև Ռուսաստանի Դաշնությունը զինված է «Ավանգարդ» հիպերձայնային կառավարվող հրթիռով` միջուկային մարտագլխիկով, որը կարող է կրել 18000 կմ հեռահարությամբ RS-28 «Սարմատ» հրթիռը։
Ցանկում ներառված են նաև «Կալիբր» թեւավոր հրթիռներ։ ԱՄՆ բանակը ստիպված է ճանաչել դրանց մեծ արդյունավետությունը՝ հիմնվելով գործնական արդյունքների վրա։
Popular Mechanics-ն ընդգծում է, որ Ռուսաստանն այժմ կարողացել է հասնել տեխնոլոգիական հեղափոխության գագաթնակետին՝ այս հարցում ԱՄՆ-ից շատ առաջ անցնելով: