Ռուսական «Պանցիրը» ոչնչացնում է uj-22 Airborn հարվածային անօդաչուն
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ուկրաինական uj-22 Airborne անօդաչու սարքի ոչնչացման կադրերը: ԱԹՍ-ի ոչնչացման համար օգտագործվել է «Պանցիր-Ս1» ինքնագնաց զենիթահրթիռային-հրանոթային համալիրը ։
«Ուկրջեթ» ընկերության արտադրության հարվածային դրոնը կարող է կրեել ավիառումբ եւ ական թեւի տակ: Տվյալ դեպքում անօդաչուին միացվել են 82 մմ տրամաչափի ականներ ։
Գերատեսչությունում նշել են, որ Ուկրաինայում հատուկ գործողության սկզբից ի վեր «Պանցրի» միջոցով ոչնչացվել է ավելի քան 300 անօդաչու թռչող սարք եւ տասնյակ ռազմական ինքնաթիռներ:
Ի դեպ, սա այն զինատեսակն է, որի ներկրումից մեր «հարազատ» իշխանություններն ամեն կերպ խուսափեցին 44-օրյա պատերազմի ժամանակ: