Ռուսական ռուբլին ամուր քայլերով շարունակում է թանկանալ
2014 թվականի նոյեմբերի 27-ից հետո առաջին անգամ եվրոյի փոխարժեքը ռուսական փողի փոխարժեքի հետ համեմատած ընկել է 60 ռուբլուց ներքև:
Երևանի ժամանակով ժամը 14:12-ի դրությամբ Մոկսվայի բիրժայում ԱՄՆ դոլարը կորցրել է 0,24 ռուբլի` հասնելով 55,25 ռուբլու, իսկ եվրոն կորցրել է 0,58 ռուբլի, այժմ մեկ եվրոն արժե 59,9 ռուբլի:
Brent տեսակի նավթի գինը աճել է 0,2 տոկոսով և հասել է 57,8 դոլարի մեկ բարելի դիմաց:
Աղբյուր - replik.am
