Ռուսական ռուբլին շաբաթը սկսում է էժանանալով
Երևանի ժամանակով ժամը 11:00-ի դրությամբ, Մոսկվայի բիրժայի տվյալներով ռուսական ռուբլին դոլարի նկատմամբ կորցրել է 20 կոպեկ, իսկ եվրոյի՝ 44: Նշված ժամի դրությամբ դոլարն արժեցել է 56,63 ռուբլի, իսկ եվրոն՝ 63,28:
Նավթի միջազգային գինը 0,67 տոկոսով անկում է գրանցել, Brent տեսակի նավթի մեկ բարելն արժե 57,66 դոլար:
