Ռուսական ռուբլին թանկացել է
Replik.am-ը գրում է.
Ռուսական ռուբլին աշխատանքային շաբաթը փորձում է ավարտել աննշան թանկանալով: Երևանի ժամանակով ժամը 11:50-ի դրությամբ ռուբլին նախորդ ցուցանիշի հետ համեմատած դոլարի նկատմամբ թանկացել է 26 կոպեկով՝ հասնելով 63,77-ի, իսկ եվրոյի նկատմամբ՝ 10 կոպեկով՝ հասնելով 69,8 ռուբլու: Ռուբլու դիրքերի ամրապնդումը պայմանավորված է Brent տեսակի նավթի թանկացմամբ: Այն նշված ժամի դրությամբ թանկացել է 0,86 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 49,95 դոլարի:
