Ռուսական ռուբլին թանկանում է
Երևանի ժամանակով ժամը 11:00-ի դրությամբ Մոսկվայի բիրժայում ռուսական ռուբլին չափավոր թանկացել է: Նշված ժամի դրությամբ մեկ դոլարն արժեցել է 49,76 ռուբլի, իսկ եվրոն՝ 55,89 ռուբլի: Ստացվում է, որ նախորդ ցուցանիշի հետ համեմատած դոլարը կորցրել է 0,20 ռուբլի, իսկ եվրոն՝ 0,11:
Նավթի միջազգային գինը աճել է, Brent տեսակի նավթի գինը հասել է 67,3 դոլարի մեկ բարելի դիմաց:
