Ռուսական շուկա արտահանողները «վնասով» են աշխատում.
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության պաշտոնական կայքը ողողված է արտահանման խթանման, տնտեսական աճի վերաբերյալ աննախադեպ քայլերի մասին Հովիկ Աբրահամյանի տեսլականով, խորհրդակցություններով, որից տպավորություն է ստեղծվում, թե վարչապետը դեռ Արևմուտք-Ռուսաստան փոխադարձ սանկցիաներից ՀՀ-ի օգուտով դուրս գալու հեռանկարների հովերի ներքո է:
Մինչդեռ ռուսական շուկա արտահանող ընկերություններն ահազանգում են իրենց բիզնեսի անկման, արժեզրկված ռուբլով կատարվող գործարքների ծանր հետևանքների մասին, տուժում են, իսկ իրավիճակի կայունացման կամ նախկին շահույթին վերադառնալու հեռանկարը մշուշոտ է: Երեկ էլ կառավարության նիստում հաստատվեց պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2015թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը:
Նիստից հետո էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ճեպազրույցում անդրադառնալով այս խնդրին, ասաց. «Դա փաստ է, էդպես էլ պիտի լինի, մինչև վերջնական իրենց մոտ ճշգրտումներ լինեն գների բարձրացման ու փոխարժեքի տատանման հետ կապված, էնպես չէ, որ ռուսական ընկերությունները մեզ ասել են՝ այլևս մի արտահանեք: Օրինակ, մեր պայմանագրերը, որ նախկինում դոլարով էին, իրենց ձեռնտու չէին, որովհետև իրենց մոտ դեռ գների ճշտում չէր գնացել, դեռևս ցածր էին, և եթե իրենք դոլարով էին առնում, կարող էին վնասվել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
