Ռուսաստանն ասում է, որ ներքին սննդի պակաս չի լինի
Ռուսաստանն այսօր հայտնել է, որ չնայած իր դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին՝ ներքին շուկայում սննդի պակասի վտանգ չկա, և սպառողներին զգուշացրել է, որ չշտապեն մեծ թվով ապրանքներ կուտակել։
1991 թվականի Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանի տնտեսությունը բախվում է իր ամենալուրջ ճգնաժամին ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Միացյալ Նահանգների և Եվրոպայի կողմից համաշխարհային տնտեսության մի հատվածից կտրվելու արդյունքում:
«Դեֆիցիտի կամ արտադրանքի տեսականու կրճատման համար պատճառներ չկան»,- ասվում է փոխվարչապետ Վիկտորիա Աբրամչենկոյի հայտարարության մեջ։
«Չարժե արհեստական պահանջարկը բարձրացնել ապագայի համար գնումներով»,- ասել է Աբրամչենկոն։ «Մենք կվերասահմանենք շուկայի ուղղությունները և կհաստատենք փոխշահավետ առևտուր, կընդլայնենք մեր գործընկերային ցանցը բարեկամ երկրների հետ»։
Ռուսաստանն արդեն քայլեր է ձեռնարկել արևմտյան պատժամիջոցների լույսի ներքո իր պարենային շուկան պաշտպանելու ուղղությամբ:
Վարչապետ Միխայիլ Միշուստինը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է սպիտակ և չմշակված շաքարի արտահանումը մինչև օգոստոսի 31-ը, իսկ մինչև հունիսի 30-ը արգելվում է ցորենի, տարեկանի, գարու և եգիպտացորենի արտահանումը հարևան Եվրասիական տնտեսական միության երկրներ:
