Ռուսաստանի ամեն քայլի հետ չէ, որ Իրանը համաձայն է. Ռոուհանի
Իրանի և Ռուսաստանի մետ հարաբերությունները չեն նշանակում, որ Թեհրանը համաձայն է Սիրիայի հարցում Մոսկվայի բոլոր քայլերին, կիրակի՝ մարտի 6-ին, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին:
Ինչպես հայտնում է РИА Новости-ին, ISNA գործակալությանը հղումով, Ռոուհանին մասնավորապես ասել է. «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են լավ մակարդակի վրա, երկրների միջև կա համագործակցություն: Բայց դա, իհարկե, չի նշանակում Իրանի համաձայնությունը Ռուսաստանի բոլոր քայլերին»:
Այդուհանդերձ Իրանի նախագահը ընդգծել է, որ Թեհրանի և Մոսկվայի վերջնական նպատակը Սիրիայում պատերազմի դադարեցումն ու այդ երկրում նորմալ կյանքի հաստատումն է, ինչին մեծապես նպաստում է փետրվարի 27-ին ձեռք բերված հրադադարի համաձայնությունը:
