Ռուսաստանի և Եվրոպայի «ռազմավարական» քվեարկությունը Եվրատեսիլում
Ավարտվեց «Եվրատեսիլ-2016»-ի քվեարկությունը և կարելի է մի քանի դիտարկումներ անել... Օրինակ՝ ՌԴ-ի ժյուրիի քվեարկությունը լիովին համապատասխանում էր մեր տարածաաշրջանում պաշտոնական Մոսկվայի կողմից վարվող քաղաքականությանը... Բուտաֆորիա ռազմավարական գործընկերոջը՝ Հայաստանին տալիս են 12՝ ամենաբարձր միավորը և պարտքով զենք, որը դեռ տեղ չի հասել... Իսկ բիզնես գործընկեր Ադրբեջանին՝ 10 միավոր և 5 միլիարդ դոլլարի զենք (նույնիսկ պարտքով)...
Հետևություն. ավելի լավ էր ստանալ 10 միավորը և զենքը,իսկ 12 միավորը նվիրել մուղամաթի սիրահարներին ու վերջապես հասկանալ,որ զենքի վաճառքը դա բիզնես չէ...
Իսկ Եվրոպան էլ որոշեց պատժել Մոսկվային՝հաղթանակը տրամադրելով Ղրիմը և Դոնբասի մի մասը ռուսների պատճառով կորցրած Ուկրաինային... Այսպիսով, Եվրոպան Մոսկվայի դեմ պատժամիջոցներ կիրառեց նաև շոու-բիզնեսի ոլորտում... Եվրոպան փորձեց փոխհատուցել Կիևին՝ կորցրած տարածքներն ընդդեմ «Եվրատեսիլի», որն անհամեմատելի է...
Սակայն քաղաքկանությունը մի կողմ թողնելով ուզում եմ շնորհավորել Ուկրաինային «Եվրատեսիլ-2016»-ում հաղթանակ տանելու կապակցությամբ... Ինչ էլ լինի, Ջամալան կիսով չափ մերոնցական է...