Ռուսաստանի հետ միավորման հարցով հանրաքվեն Հարավային Օսիայում ծրագրված է հուլիսի 17-ին
Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հրանանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ միավորման հարցով հանրաքվեի անցկացման վերաբերյալ: Հանրաքվեի օր է նշանակվել հուլիսի 17-ը:
Հարավային Օսիայի քաղաքացիները պետք է պատասխանեն ընդամենը մեկ հարցի՝ «Դուք աջակցո՞ւմ եք Հարավային Օսիայի Հանրապետության և Ռուսաստանի միավորմանը»։
Ավելի վաղ Բիբիլովը հայտարարել էր, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ է Ռուսաստանի Դաշնությանը միանալու գաղափարին։ Նրա խոսքով, միայն 20-րդ դարի ընթացքում Հարավային Օսիան քայլեր է ձեռնարկել Ռուսաստան վերադառնալու համար առնվազն չորս անգամ։