Ռուսաստանի ԿԳ փոխնարարը հանկարծամահ է եղել ինքնաթիռում
Մահացել է Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Պյոտր Կուչերենկոն։ Այս մասին հայտնում է նախարարության կայքը։
«Պյոտր Կուչերենկոյի ինքնազգացողությունը վատացել է ինքնաթիռում, որով ռուսական պատվիրակությունը վերադառնում էր Կուբա գործուղումից»,- ասվում է հաղորդագրությունում։
Այնուհետև ինքնաթիռը վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում, որտեղ բժիշկները փորձել են օգնել փոխնախարարին, սակայն Կուչերենկոյին չի հաջողվել փրկել։
«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Պետր Ալեքսանդրովիչի ընտանիքին և ընկերներին», - ասված է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարությունից: