«Ռուսաստանի ներկայությունն Արցախում ապակայունացման ռիսկեր է պարունակում». ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական-ռազմական հարցերով օգնական Քլարք Քուփերը վստահ է, որ Ռուսաստանի ներկայությունն Արցախում «ապակայունացման ռիսկեր է պարունակում»:
Երբ մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողը հարցրել է, թե ինչպես է ԱՄՆ-ն մտադիր օգնել տարածաշրջանի երկրներին՝ դիմակայելու ռուսական ազդեցությանը, Քուփերը պտասխանել է. «Դուք նկատեցիք, և ես միանշանակ համաձայն եմ այս դիտողության հետ, որ այնտեղ, որտեղ կա Ռուսաստանի ներկայությունը, առկա է ապակայունացման ռիսկ և, իհարկե, մարտահրավեր` բոլոր մասնակից պետություններին և կողմերին»:
Նրա խոսքով` ԱՄՆ-ը պաշտպանում է խաղաղ բանակցությունների անհրաժեշտությունը և դրանցում Մինսկի խմբի մասնակցությունը, ինչպես նաև «լրացուցիչ ուշադրություն են դարձնում հումանիտար տարածքին»:
