Ռուսաստանի նպատակը Հայաստանին Եվրասիական Մաքսային միություն մտցնելն ու իր համար բեռ դարձնելը չէ
Թող ոչ մեկ երազախաբ չլինի: Ռուսաստանի նպատակը Հայաստանին Եվրասիական Մաքսային միություն մտցնելն ու իր համար բեռ դարձնելը չէ /ստիպված կլինի իր քաղաքացիների հաշվին նաեւ կերակրել օրավուր ավելի սովող եւս մեկ երկրի, որն իր համար ընդամենը պոլիգոն է/: Ռուսաստանի նպատակը թույլ չտալն է, որ Հայաստանը դուրս գա շրջափակումից, մարգինալացումից եւ նախաձեռնում է մի պրոցես, որը իբր միտված է Հայաստանի անդամակցությունը պատրաստելով, սակայն իրականում ժամանակ է ձգում, որպեսզի Հայաստանը չթեքվի դեպի ԵՄ ու հետաքրքիր չլինի նրա համար` իբրեւ անկախ եւ ինքնիշխան սուբյեկտ: Այնպես որ, մի կողմից լավ է, որ այս ամենը անպտուղ խաղ է լինելու, բայց վատ է, որ Հայաստանը տեղում դոփելու է` ի տարբերություն Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի ու առաջ չի գնալու թեկուզ դժվարությամբ:
Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից:
