Ռուսաստանի շախմատի հավաքականի գլխավոր մարզիչը Հայաստանի հավաքականին հիմնական մրցակից է համարում
Զարմանալի է, թե ինչպես են Հայաստանի հավաքականի շախմատիստները, որտեղ բացի Արոնյանից չկա համաշխարհային կարգի շախմատիստ, կարողանում երկար տարիների ընթացքում պահպանել հիանալի մարզավիճակն ու հաջող հանդես գալիս թիմային մրցաշարերում: Այս մասին Ռուսաստանի հավաքականների գլխավոր մարզիչ Եվգենի Բարեեւն ասել է «Р-Спорт»-ին տված հարցազրույցում: Նա Վարշավայում կայանալիք շախմատի Եվրոպայի առաջնությունում Անգլիայի ու Հայաստանի հավաքականներին համարել է իրենց հիմնական մրցակիցները: