Ռուսաստանում դադարեցնում են ապառիկով կենցաղային ապրանքների վաճառքները. «Իզվեստիա»
Ռուսաստանում էլեկտրոնիկայի խանութներն ստիպված են հրաժարվել ապառիկով տեխնիկայի վաճառքներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով առեւտրական ցանցերի ներկայացուցիչներին:
ԶԼՄ-ն ճշտել Է, որ հարկ Է եղել տարաժամկետից հրաժարվել ԿԲ-ի հանգուցային դրույքաչափի բարձրացման, արժույթների փոխարժեքի անկայունության եւ գների կտրուկ աճի պատճառով: Ինչպես պարզաբանել է հրատարակության թղթակիցը, այժմ ապառիկով հնարավոր չէ Apple-ից re:Store տեխնիկա գնել, որը կառավարվում է Inventive Retail Group (IRG)-ի կողմից, սակայն ընկերությունում հրաժարվել են մեկնաբանություններից:
«Մ.Վիդեո-Էլդորադո» ցանցի ներկայացուցիչ Վալերիա Անդրեեւան բացատրել է, թե ինչի հետ է կապված ապառիկով էլեկտրոնիկայի վաճառքը չեղարկելու որոշումը:
«Սա պրոմո տարբերակներից մեկն է, որի շրջանակներում ռիթեյլերն իր վրա է վերցնում վարկի սպասարկման ծախսերը: Ռռուբլու զգալի թուլացման պայմաններում լրացուցիչ պրոմոմեխանիկների չեղարկումը մանրածախ գների զսպման միջոցներից մեկն է», ասել է նա:
Ավելի վաղ ապրանքների եւ գների համեմատության Price.ru. ծառայությունն անցկացրել է կենցաղային տեխնիկայի շուկայի ուսումնասիրություն եւ եկել Է այն եզրակացության, որ խոշոր կենցաղային տեխնիկան Ռուսաստանում երեք շաբաթում միջին հաշվով թանկացել է 50 տոկոսով, իսկ դրա պահանջարկը կտրուկ ավելացել է՝ ավելի քան կրկնակի: Գների եւ պահանջարկի առավել մեծ աճ է գրանցել խոհանոցի համար նախատեսված խոշոր տեխնիկան: 239,5 տոկոսով ավելացել է օդորակիչների պահանջարկը, իսկ առանձին մոդելներ թանկացել են 52 տոկոսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: