Ռուսաստանում հայ գործարարի են սպանել
Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել հայ գործարար Կամո Հարությունյանին սպանած անձի նկատմամբ: Այս մասին հայտնում է «life.ru»-ն:
Ըստ հաղորդման, անհայտ անձը օգոստոսի 29-ի երեկոյան սպանել է հայազգի գործարարին՝ 12 հրազենային կրակոց արձակելով նրա վրա: Սպանության պատճառը, ըստ իրավապահների, եղել է կոնֆլիկտը:
