Ռուսաստանում հրաձգության հետեւանքով երկու հայ գործարարներ են սպանվել
Ռուսաստանի Լենինգրադի երկրամասում, Շլիսելբուրգում ավտոսերվիսում փոխհրաձգության հետեւանքով երկու հայ է սպանվել, եւս երեք հոգի հրազենային վիրավորում է ստացել:
Հետաքննությունը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 31-ին, երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում: Ավտոսերվիսի հարեւանությամբ գտնվող ավտոտնակներին է մոտեցել սեւ Mercedes՝ 444 համարանիշով: Մեքենայից կովկասյան արտաքինով 5 անձ է իջել:
«Նրանք կրակ են բացել ավտոսերվիսում գտնվողների ուղղությամբ: Մեկը տեղում սպանվել է»,- պատմել է ականատեսը: Սրահում գտնվողները եւս զինված են եղել։ Նրան պատասխան կրակ են բացել գազային զենքերից։ Արդյունքում ասֆլատին պառկած է մնացել կռիվը հրահրողներից մեկը։ Մինչ ոստիկանները զննում էին դեպքի վայրը, շրջանային հիվանդանոց են տեղափոխել մի երիտասարդի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Նրա ընկերները թաքնվել են, երբ տուժածին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։
մանրամասն՝news.am-ում