Ռուսաստանում փակ տեղեկության ստացման կասկածանքով ձերբակալել են Ուկրաինայի հյուպատոսին
Սանկտ Պետերբուրգում փակ տեղեկության ստացման կասկածանքով ձերբակալել են Ուկրաինայի հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկին, հաղորդում է ՌԴ ԱԴԾ-ն:
Նշվում է, որ տվյալ գործունեությունը համատեղելի չէ դիվանագիտական աշխատակցի կարգավիճակի հետ և ունի թշնամական բնույթ ՌԴ-ի նկատմամբ:
ԱԴԾ-ի հաղորդմամբ՝ արտասահմանցի դիվանագետի նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն՝ համապատասխան միջազգային իրավունքի նորմերի:
