Ռուսաստանում զբոսաշրջային մրցույթում Հայաստանը ճանաչվել է «Տարվա հայտնություն»
Օրերս ամփոփվել են «National Geographic Traveler» ամսագրի ռուսական տարբերակի կողմից կազմակերպված լավագույն զբոսաշրջային ուղղության մրցույթի առցանց քվեարկության արդյունքները: Արդյունքում Հայաստանը հաղթող է ճանաչվել «Տարվա հայտնություն» անվանակարգում: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակից: Ըստ հիմնադրամի՝ այս փաստը հատկապես կարեւորվում է Հայաստանի պատմամշակութային եւ ազգային-հոգեւոր ժառանգության՝ ռուսաստանյան շուկայում ճանաչելիության բարձրացման եւ ներգնա զբոսաշրջային հոսքերի խթանման տեսանկյունից:
