Ռուսաստանն ու Թուրքիան երկվորյակներ են ու առանց մեկը մյուսի կյանք չունեն
Lragir.am-ը գրում է .
Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը, անդրադառնալով ապրիլի 24-ին Երեւանում ու Թուրքիայում նախատեսված միջոցառումներին ՌԴ առաջին դեմքերի մասնակցությանը, Lragir.am-ին փոխանցել է հետեւյալը.
- Այդ մասին շատ է խոսվել ու կարծում եմ նորություն չեմ ասի: Թուրքիան ու Ռուսաստանը մի մեդալի երկու կողմերն են: Իրենց փառքի օրերին նրանք կփորձեն հոշոտել մեկմեկու, իսկ նեղության մեջ նրանք երկվորյակ եղբայրներ են մնում ու առանց մեկը մյուսի կյանք չունեն: Ինչպես հարյուր տարի առաջ, այսօր ևս այդ երկրները կանգնած են հերթական փլուզման առաջ ու գիտեն, որ իրենց փրկությունը իրար թևութիկունք լինելու մեջ է: Ու մի քանի խանգարող հակադիր շահեր մերձեցնելու, փոխադարձ նոր պայմանավորվածությունները ամրագրելու համար հարկ է գտնել լուծումներ: Դրանք մի քանի հարյուր տարի է կատարվում են երկու տերությունների միջև եղած շփման գոտում գտնվող երկրների ու ժողովուրդների շահերը ոտնահարելու հաշվին: Հետ նայեք ու տեսեք, թե ինչպես են այդ երկու երկրները տարբեր ժողովուրդների ներգրավել իրենց պատերազմներում, իսկ վերջիններիս ավարտվելուց ու պայմանագրեր կնքելուց հետո ժողովուրդների ինչպիսի գաղթեր են իրականացրել: Ու դա ներկայացվել է որպես այդ ժողովուրդների փրկությանը միտված բարի կամքի դրսևորում երկու տերությունների կողմից:
Մանրամասները ` սկզբնաղբյուրում:
