Ռուսաստանը չի մասնակցի այս տարվա "Եվրատեսիլին"
Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) պաշտոնապես հաստատեց,որ այս տարի Կիևում տեղի ունենալիք "Եվրատեսիլին" Ռուսաստանը չի մասնակցի...Մրցույթի կազմակերպիչները տեղեկացնում են,որ ամեն ինչ արել են,որ ՌԴ-ն ներկայացված լինի այդ երաժշտական մրցույթին...Առաջարկ է եղել,որ Ռուսաստանը ներկայացնող Յուլիա Սամոյլովան վիդեոկամուրջով ելույթ ունենա,կամ էլ առաջարկ է եղել փոխել մասնակցին...Սակայն ռուսական կողմը երկու տարբերակն էլ մերժել է...Վերջին օրերին այս տարվա "Եվրատեսիլի" հեռարձակումից հրաժարվել են ռւսաստանյան երկու խոշորագույն հեռուստաընկերությունները՝Առաջին Ալիքը և ՌՀՀՌԸ-ն...
Հիշեցնեմ,որ Ուկրաինան պերսոնա նոն գրատա է հայտարարում այն բոլոր անձանց,ովքեր 2014 թ-ի փետրվարից հետո առանց Կիևի թույլտվության այցելել են Ղրիմ...Իսկ Յուլիա Սամոյլովան Ղրիմում համերգներով էր հանդես եկել 2015 թ-ին...
Եվրոպական հեռարձակողների միությունը նույնիսկ "ահաբեկեց" Ուկրաինային,որ կտեղափոխի մրցույթը այլ քաղաք,եթե Կիևը թույլ չտա Սամոյլովային ելույթ ունենալ Ուկրաինայում...Իսկ ՌԴ որոշ ԶԼՄ-ներ էլ տեղեկատվություն տարածեցին,որ եթե ՌԴ մասնակցին պաշտոնական Կիևը թույլ չտա մասնակցել այս "Եվրատեսիլին",ապա ոչ միայն Մոսկվան կհրաժարվի,այլ ևս մի քանի երկիր ևս կհարաժավրի Կիև ուղարկել իր մասնակիցներին...Նույնիսկ հիշատակում էին Հայաստանը..
Սակայն,ինչպես երևում է,այս համաեվրոպական երաժշտաքաղաքական մրցույթը կկայանա Կիևում և բոլոր 42 երկրներն էլ կմասնակցեն "Եվրատեսիլին",բացի Ռուսաստանից...
Իսկ իրականությունը նրանում է,որ նույն Եվրոպական հեռարձակողների միությունը ՌԴ-ին դիվանագիտորեն,այսինքն ուկրաինացիների ձեռքերով, վռնդեց այս տարվա "Եվրատեսիլից"...Դա Արևմուտքի պատժամիջոցների բաղկացուցիչ մասն է.շրաջափակել Ռուսաստանը և դարձնել "վտարանդի" երկիր...
Հ.Գ.Շատ վաղուց այս մշակույթային միջոցառումը վերածվել է քաղաքկան հաշիվներ պարզելու և կոռուպցիայի թատերաբեմի...Պատմության գիրկն են անցել այն ժամանակները,երբ հաղթում էին երգն ու արվեստը...Հիմա "Եվրատեսիլ"-յան բեմի շնորհիվ եվրոպացիները ահռելի գումարներ են աշխատում և քաղաքական հաշիվներ լուծում...Ինչպես ասում են՝"Ե՛վ օգուտ են ստանում,և՛հաճույք..."