Ռուսաստանը դիտարկում է դեպի Հայաստան երկաթուղային ճանապարհը բացելու հարցը
«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունն իր կողմից դիտարկում է Աբխազիայի և Վրաստանի միջոցով դեպի Հայաստան երկաթուղային ճանապարհը բացելու հարցը: Այս մասին ադրբեջանական haqqin.az-ի հետ հարցազրույցում հայտարարել է ընկերության ղեկավար Վլադիմիր Յակունինը:
«Երկաթուղային հաղորդակցությունն Աբխազիայի տարածքով, որն ընդհատվել է ավելի քան քսան տարի առաջ, կարևորագույն նշանակություն ունի Վրաստանի հարևան Հայաստանի համար: Սակայն, այս հարցը քաղաքական է, այդ իսկ պատճառով այստեղ անհրաժեշտ է բոլոր կողմերի քաղաքական կամքը»,-ասել է Յակունինը:
Խոսելով Վրաստանի և Աբխազիայի տարաձայնությունների մասին նա հայտարարել է, որ Ռուսաստանը երկու ձեռքով կողմ է դրանց լուծմանը և դրանով է պայմանավորել երկաթուղային կապի ստեղծումը:
