ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԲԵՐՈՒՄ ԻՐ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ ԲԵԼԱՌՈՒՍԻՑ
Ռուսական МиГ-31К կործանիչները, որոնք կարող են կրել «Կինժալ» հիպերձայնային հրթիռներ, լքում են Բելառուսը, որտեղ նրանք գտնվում էին արդեն մի քանի ամիս։
Նման տեղեկություն են տարածել ուկրաինական լրատվամիջոցները։Տեղեկության համաձայն, ռուսական օդատիեզերական ուժերի երեք MiG-31K կործանիչներ Բելառուսից թռչում են «Սավասլեյկա» ռազմական օդանավակայան, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի մարզում։
Նշվում է, որ այնտեղ գործում է ՌԴ ՊՆ ավիացիոն անձնակազմի պատրաստման և զինվորական փորձարկումների 4-րդ պետական կենտրոնի մասնաճյուղը։