Ռուսաստանը երբեք չի ենթարկվել վերջնագրերի կամ շանտաժի. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում պատասխանել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի՝ «Ռուսաստանին ուղղված վերջնագրի» մասին հայտարարությանը։
«Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններ չեն լինի։ Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կլինեն «վերջնական պահանջներ ամենաբարձր մակարդակով, և Ռուսաստանը կընդունի դրանք»։
Այս ահաբեկչական արարածներն իրենց վերջին ուժերով փորձում են զոմբիացնել Ուկրաինայի բնակչությանը, որպեսզի հետո զենքի սպառնալիքով քաշեն խրամատների մեջ և վերջացնեն այնտեղ:
Ով դեռ լսում է «Բանկովայայի ահաբեկիչներին», պետք է իմանա. Ռուսաստանը երբեք չի ենթարկվել վերջնագրերի կամ շանտաժի։
Սուրով կամ նռնակով եկողին քշում էին։ Ով փորձում էր ոչնչացնել երկիրը կամ նրա ժողովրդին, դեղատոմս էր տրվում ապամարդկայնացման դեմ:
Բելգորոդ - ամբողջ երկիրը ձեզ հետ է»: