Ռուսաստանը գործի է դրել Պուտինի անպարտելի զենքը. Newsweek
Ռուսաստանը գործի է դրել Պուտինի անպարտելի զենքը, գրում է Newsweek-ը` նկատի ունենալով «Ավանգարդ» հիպերձայնային հրթիռները:
«Ավանգարդը» 2018 թվականի մարտին Վլադիմիր Պուտինի կողմից հայտարարված մի քանի առաջադեմ սպառազինության համակարգերից մեկն էր: Այս զենքն ի վիճակի է մթնոլորտի խիտ շերտերում թռչել ձայնի արագությունից, տարբեր գնահատումներով, 27-32 անգամ արագ, ունի կառավարելի թռիչք, այսինքն, հնարավոր չէ որսալ ո´չ ներկա եւ ո´չ էլ` ծրագրային փուլում գտնվող որեւէ հակահրթիռային համակարգով:
Ռազմական վերլուծաբանների կարծիքով՝ նորագույն «Ավանգարդ» համակարգն ունի ավելի քան 6000 կիլոմետր հեռահարություն և ունակ է կրել միջուկային կամ սովորական ծանրաբեռնվածություն: Բացի այդ, այդ զենքերը ունակ են թռչել Անտարկտիդայի վրայով և հարավից մոտենալ ԱՄՆ-ի մայրցամաքին:
Newsweek-ը նաեւ նշում է, որ «Ավանգարդ»-ները սկսել են անցնել մարտական հերթապահության, այսինքն` Ռուսաստանը գործի է դրել Պուտինի անպարտելի զենքը, որը առավել քան լուրջ ահազանգ է Վաշինգտոնին: