Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի լինի․ Զախարովա
Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի լինի: Այդ մասին Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում՝ «Риа Новости»- ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետը նշել է, որ ոչ թե Ռուսաստանն է ճանաչել Բաքվի իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, այլ Հայաստանի ղեկավարությունը։ Զախարովան կոչ է արել Երևանի որոշումների մեղքն ու պատասխանատվությունը չդնել Ռուսաստանի վրա․
«Մոսկվայի կոշտ արձագանքը Երևանի վերջին կոպիտ հայտարարություններին պայմանավորված է նրանով, որ դրանք հիմնված են կեղծիքի, անճշտության կամ փաստերը խեղաթյուրելու փորձի վրա»։
Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարությունը չի ցանկանում վիճարկել երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները: