Ռուսաստանը Հայաստանին ֆինանսական օգնություն կտրամադրի
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին ֆինանսական օգնություն կցուցաբերի Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ծրագրվում է համագործակցություն, ներառյալ՝ հայ բարեկամներին ֆինանսական աջակցության ցուցաբերում Հայկական ատոմային էլեկտրակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի իրագործման հարցում»,- ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Լավրովը:
Հայաստանն ու Ռուսաստանը ավելի վաղ Հայկական ԱԷԿ-ի շահագործվող միակ՝ 2-րդ էներգաբլոկի աշխատանքի ժամկետը մինչև 2026 թ. երկարաձգելու հարցում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր են ստորագրել: Կողմերը պայմանավորվել են, որ աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի վարկի հաշվին, որը Ռուսաստանը կտրամադրի Հայաստանին: Ռուսաստանի կառավարությունը 2014 թ. վերջին հաստատել է Հայաստանին այդ նպատակների համար մինչև 15 տարի ժամկետով 270 մլն դոլար վարկի տրամադրումը: Աշխատանքները ծրագրվում է սկսել 2017 թ.:
Աղբյուրը ` այստեղ
