Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել, եթե երկրի համար իրական վտանգ լինի. Պեսկով
Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել, եթե երկրի համար իրական վտանգ լինի, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա CNN-ի եթերում ասել է, որ ռուս զինվորականները չեն հարվածում քաղաքացիական օբյեկտներին, հատուկ գործողության նպատակը «Ուկրաինայի օկուպացիան» չէ։
«Ռուսական զինուժը չի խոցում քաղաքացիական թիրախները... Օկուպացիան գործողության նպատակներից չէ, որոնք նշված են», - ասել է Պեսկովը։