Ռուսաստանը մեսիջ ուղարկեց եւ՛ Երեւանին, եւ՛ Բաքվին
Ռուսական 102-րդ ռազմաբազայում ռուսական ռազմական ներկայության ավելացումը և հատկապես ռազմաբազայի հրամանատարի հայտարարությունը լավ նախապատրաստված քաղաքական քայլ էր: Սրանով Ռուսաստանը մեսիջ ուղարկեց և՛ Երևանին և՛ Բաքվին: Ադրբեջանի հսկայական ներդրումները ռազմական ոլորտում, փաստորեն, այս հայտարարությունից հետո փոշիացան, քանզի դրանք ռուսական զորքերի դեմ պայքարել չեն կարող: Բաքուն սրանից հետո Արցախի հարցում հույսեր փայփայելու համար պետք է իր արտաքին քաղաքականությունը ուղղի դեպի ՄՄ: Իսկ ինչ վերաբերում էր, թե ինչ մեսիջ էր ուղղված Երևանին, ապա դրանով փորձ արվեց վարջնականապես փակել Հայաստանի մուտքը ԵՄ: Սակայն բոլոր դեպքերում, ռազմական տեխնիկայի կուտակումը մեր երկրում միայն օգտակար կարող է լինել, եթե հաշվի առնենք ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երկրներում մնացած զինամթերքը:
Զոհրաբ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:
