Ռուսաստանը օգտագործում է հակամարտության սառեցումը Ուկրաինայի վրա նոր հարձակման համար․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի պատրաստվում նահանջել և Ուկրաինայում ակտիվ ռազմական գործողությունների ժամանակավոր անդորրը կօգտագործի նոր հարձակման համար։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Նրա խոսքով՝ Կիեւն առաջարկել է խաղաղ կարգավորման ծրագիր, սակայն Մոսկվան չի ընդունել նման նախաձեռնությունը։ Ուկրաինան առաջարկել է զորքերը դուրս բերել մինչև Սուրբ Ծնունդ։ Ստոլտենբերգը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իրական խաղաղություն կնքելու ցանկություն չունի։
Նրա կարծիքով, ռուսական կողմը ցանկանում է սառեցնել հակամարտությունը, որպեսզի իր զինված ուժերին հնարավորություն տա վերախմբավորվել, վերազինվել և փորձել նոր հարձակում սկսել։
«Պատերազմը սկսել է Պուտինը։ Նա կարող է դա ավարտել այսօր՝ հեռանալով Ուկրաինայից»,- ասել է Ստոլտենբերգը։