ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇՈՒՏՈՎ ԿԹՈՂԱՐԿԻ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐ․ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մոտ ապագայում Ռուսաստանը կթողարկի կորոնավիրուսի բուժման համար նախատեսված դեղամիջոցներ։ Այս մասին նա ասել է Սոչիում ՌԴ ՊՆ ղեկավար կազմի հետ ունեցած հանդիպման ժամանակ։
«Ներկայումս մշակվում են եւ առաջիկայում արդեն կկիրառվեն նաեւ դեղամիջոցներ, որոնք նախատեսված են կորոնավիրուսի բուժման համար»,- ասել է Պուտինը։
Նա նկատել է, որ կորոնա-համաճարակային բռնկումները տեղի են ունենում այն դեպքում, երբ մարդիկ ժամանակին վերապատվաստում չեն իրականացնում։