Ռուսաստանը սպառնացել է դադարեցնել հացահատիկի գործարքը
Հացահատիկի գործարքը կդադարի գոյություն ունենալ, եթե մինչև մայիսի 18-ը հնարավոր չլինի կոնսենսուսի հասնել բանակցողների միջև՝ հաշվի առնելով ռուսական պահանջները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը, փոխանցում է РИА Новости-ն։
«Միակողմանի շահեր բերող նախաձեռնությունը դժվար թե բոլորի կողմից ճանաչվի։ Առաջին հերթին մենք պաշտպանում ենք Ռուսաստանի ազգային շահերը»,- ընդգծեց նա։
Վերշինինի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է բախվել գյուղատնտեսական ապրանքների արտահանման խոչընդոտների և առաջընթաց չի տեսնում Ռոսսելխոզբանկը SWIFT-ին վերամիավորելու հարցում: