Ռուստամ Գասպարյանն ու Ծաղիկ Ռուբոն մրցարշավ են սկսել
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Ռուստամ Գասպարյանն ու Ռուբեն Գեւորգյանը (Ծաղիկ Ռուբո) մրցարշավ են սկսել: Այս օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված իրավիճակի պատճառով պատգամավորները ցանկանում են ջոկատներով այնտեղ մեկնել, ընդ որում` ամեն մեկն առանձին-առանձին: Եվ հիմա նրանք մրցում են` ով է ավելի մտահոգ, ով առաջինն ու ամենաշատ մարդկանցով կգնա դիրքեր: Երեկ Ռուստամ Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե իր ջոկատը ցանկացած պահի պատրաստ է սահման մեկնել. «Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե Ռուբեն Գեւորգյանն ինչ է ասել, դե բնական է, եթե հարկ լինի՝ ինքն էլ կգնա, բայց դե առանձին-առանձին գնալն էլ ես չեմ հասկանում... այսինքն՝ եթե այսօր նախարարը գտնում է, որ պետք է, ապա բնական է, որ դա պետք է կոորդինացված արվի, որեւէ մեկն ինքնագլուխ չի կարող որեւէ բան անել»:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
