Սա է հանցագործների օրենքը, ինչպես եւ արվեց Սաֆարովի դեպքում
Անդրադառնալով Ստեփանակերտում մեկնարկած այս տարվա հուլիսին Քարվաճառ ներթափանցած ադրբեջանցիներ Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասքերովի գործով դատավարությանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը,Fnews.am -ի հետ զրույցում նկատեց.
-Այդ մարդիկ կունենան իրենց պաշտպաններին, ինչքան էլ դա հոգեբանորեն ծանր չլինի պաշտպանների եւ ընդհանրապես հասարակության համար: Սա է օրենքը: Երբ դատարանը կապացուցի այն, որ իրենք կատարել են այդ արարքները, կամ չի ապացուցի, այդ ժամանակ, իհարկե, կտեսնենք, թե ինչ որոշում կկայացվի պատժի վերաբերյալ: Ես չեմ կիսում նաեւ այն տարածված լուրերը, որ հնարավոր է, որ արտաքին ճնշումներ լինեն այս դատավարության ընթացքի վրա: Քանի որ մեզ վրա որեէ ճնշում չի կարողանալու ունենալ այն ազդեցությունը, որն ակնկալում է ադրբեջանական կողմը: Բնական է` մենք ակնկալում ենք, որ հանցագործ պետությունը պետք է ամեն ինչ անի, որ հանցագործության մեջ կասկածվող իր քաղաքացիներին պահպանի: Սա է հանցագործների օրենքը, ինչպես եւ արվեց Սաֆարովի դեպքում, բայց որեւէ ձեւով չեմ կարծում, որ դա հաջողվի: Ամեն դեպքում մենք վճռական տրամադրված, որ դատավարությունն անցկացնենք ժողովրդավարական կանոններով:
Նոնա Ադամյան
