Սա կատարյալ մուտացիա է, ոչ թե՝ ռեալոպոլիտիկ
Նոր մտքիս եկավ. 2007թ. Հայաստանում հաստատված մոնղոլաթաթարական բարքերը քննադատած հաստիքային ընդդիմադիր նախկին նախագահը այժմ գովաբանում է իր ծագումնաբանութամբ ու էությամբ մոնղոլաթաթարական նախագիծ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից օգուտները, դրանից ավել էլ՝ հարթակում թագադրում է իր կողմից նախկինում մոնղոլաթաթարական ավազակապետական բուրգի մաս հռչակված ոչ երկրորդական անձի: Սա կատարյալ մուտացիա է, ոչ թե՝ ռեալոպոլիտիկ: Հոլվիուդյան սցենարիստներն անգամ այսպիսի անհավատալի կերպարանափոխությամբ բո-բո կերպար չէին կարող ստեղծել:
Ստյոպա Սաֆարյան-ի ֆեյսբուքյան էջից
