Սա պարզապես խայտառակություն է, սուտը ճշմարտության տեղ սղացնելու ծիծաղելի ու խայտառակ ջանք
Դարձյալ ավանդական մանկապատանեկան <<ԱՂԲՅՈՒՐ>> / լույս է տեսնում 1923թ.-ից/, <<ԿԱՆՉ>> / լույս է տեսնում 1925թ.-ից/, <<ԾԻԾԵՌՆԱԿ>> պարբերականների պետական հովանավորությունը դադարեցնելու մասին. հիշյալ պարբերականների խմբագիրները դիմել էին ԱԺ նախագահին, թե ինչու կրթության նախարարությունը չի կատարում ՀՀ օրենսդիր մարմնի որոշումը այս պարբերականների տպագրության և պահպանման ծախսերը հոգալու մասին , այսինքն՝ չի ֆինանսավորում այս պարբերականներին. ԱԺ-ում չեն կարողացել պատասխանել այս հարցադրմանը /թեև այնտեղ կա համապատասխան հանձնաժողով, կան իրավաբաններ/, դիմել են արդարադատության նախարարություն, ու տեսեք, թե ինչպես են այնտեղից պատասխանել. սա պարզապես խայտառակություն է, սուտը ճշմարտության տեղ սղացնելու ծիծաղելի ու խայտառակ ջանք. եթե որևէ մեկը ինչ-որ բան կարողանա հասկանալ պատվիրված պատասխանից, թող օգնի՝ մենք էլ հասկանանք ...
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Թադեւոս Տոնոյանը,
ներկայացնելով փաստեր.