1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Սա վառ ապացույցն է այն բանի, որ անպատժելիությունը ծնում է նոր անպատժելիություն

Նախօրեին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի և Մայակովսկու փողոցի հատման վայրում՝ նախկին «Կանգառ» խանութի մոտ, հարձակման է ենթարկվել հայտնի քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Կատարված խուլիգանության մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր անձամբ քաղաքագետը:
Թե ինչո՞ւ մինչ այս պահը դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել, եւ թե իրականում ինչո՞ւ էր նման խայտառակ միջադեպ տեղի ունեցել, Fnews.am-ը փորձեց մանրամասներ պարզել հայրենի քաղաքում հարձակման ենթարկված Գագիկ Համբարյանից, ով անդրադառնալով նախապատամությանը, նախ նկատեց.

-Դեկտեմբերի չորսին, ժամը 09։30-ի սահմաններում փորձեցի մտնել մեր տան մոտակայքում գտնվող խանութ: Բայց չհասցրեցի խանութ մտնել, որովհետեւ հենց խանութի մուտքի մոտ ենթարկվեցի հարձակման: Իսկ այդ խուլիգանական արարքի հեղինակը՝ մեր թաղի բնակիչ, Շիրակի պետհամալսարանի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, Անահիտ Հովհաննիսյանի եղբայրն էր՝ Ռաֆիկ Հովհաննիսյանը: Վերջինս ինձ վրա հարձակվելու ընթացքում սեռական բնույթի ամենայլանդակ հայհոյանքներ էր հնչեցնում իմ եւ ընտանիքիս անդամների հասցեին: Անգամ  հաշվի չառնելով այն հանգամանքը, որ գտնվում է Գյումրու կենտրոնում,որտեղ տասնյակ մարդիկ կային: Նա անցավ բոլոր սահմանները, քանի որ որեւէ  բան նրան չէր կաշկանդում, այդ բանուկ վայրում ագրեսիվ եւ այլանդակ վարքագիծ ցուցաբերել՝ փորձելով պարբերաբար հարվածներ հասցնել ինձ:

-Իսկ ինչո՞վ էր պատճառաբանում վերջինս իր այդ վարքագիծը:

-Ես չեմ վախենա ասել, որ այս ամենը հետեւանքն էր ամենաթողության:

-Կմանրամասնե՞ք:

-Պատճառը դժվար չէ կռահել.այդ նույն Ռաֆիկ Հովհաննիսյանի քույրը՝ Անահիտ Հովհաննիսյանը,  աշխատելով Շիրակի պետհամալսարանում եւ լինելով նախկին ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանի ֆան ակումբի երկրպագու՝ մինչ օրս չի պատժվել իր հակաօրինական գործունեության համար:Նրա գործունեության հետեւանքներից մեկն այն էր, որ ես եւ պարոն Խորիկյանը 2018 թվականի մարտի տասնհինգին զրկվել ենք աշխատանքից: Իսկ դատական պրոցեսի ժամանակ բացահայտվել է, որ Շիրակի պետհամալսարանի գիտխորհրդի կողմից ձեւավորված էթիկայի հանձնաժողովը, խախտել է բուհի կանոնադրության բազմաթիվ կետեր, ինչպես նաեւ կատարվել է պաշտոնական դիրքի չարաշահում:
Մենք էլ՝ ես եւ պարոն Խորիկյանը, այդ հարցով ընդամենը երկու շաբաթ առաջ դիմեցինք ոստիկանություն, որպեսզի նյութեր նախապատրասեն, բայց մինչ օրս որեւէ նորություն չունենք: Իսկ երեկ, ինձ վրա հարձակված անձը՝ բացի հայհոյանքներից նաեւ գորգոռում էր, որ ես գրել եմ իր քրոջ վրա: Փաստորեն, ոստիկանությունը դեռ ոչինչ չի արել այդ գործի վերաբերյալ, բայց արի ու տես, որ Անահիտ Հովհաննիսյանի եղբայրը՝ Ռաֆիկ Հովհաննիսյանը տարրական խուլիգանություն է անում իմ նկատմամբ քաղաքի կենտրոնում: Սա վառ ապացույցն է այն բանի, որ անպատժելիությունը ծնում է նոր անպատժելիություն:

-Այսինքն, իրավապահ կառույցները թերանո՞ւմ են իրենց գործում:

-Այս պատկերը՝ ամբողջ իրավապահ համակարգի ամենաթողության հետեւանքն է, որովհետեւ եթե ժամանակին բոլոր իրավախախտները պատժվեին, այսօր գուցե այս միջադեպը ինձ հետ տեղի չէր ունենա: Իսկ Սահակ Մինասյանի շրջապատը այսքան չէր լկտիանա:

-Պարոն Համբարյան, ասացիք, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում: Հետաքրքիր է, այդ ընթացքում որեւէ ոստիկան դա չի՞ նկատել:

-Փաստորեն ոչ, որովհետեւ ես ինքս եմ այսօր առավոտյան դիմել ոստիկանություն: Որից հետո, ինձ ուղեգրով ուղարկեցին դատաբժշկի մոտ, ով էլ ֆիքսեց իմ դեմքի վրայի վնասվածքները: Վաղը եւս, պետք է այցելեմ եմ բժշկի, որպեսզի մնացած հետազատությունները անցնեմ:

-Այսինքն, դեռ   քր. գործ չի հարուցվել, ճի՞շտ հասկացա:

-Ոչ, դեռ նյութեր են նախապատրաստվում. իմ իմանալով՝ դեռ քրեական գործ չի հարուցվել, բայց ակտիվորեն նյութեր են նախապատրաստվում:
Այսինքն այս պահի դրությամբ, այս դեպքի առթիվ գործընթացը իրավաչափ է ընթանում: Տեսնենք հաջորդ փուլերին, Ոստիկանությունը կամ ՔԿ-ն՝ ինչպես կտանեն գործի քննությունը:

Դեկտեմբերի 4-ին, 09։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի և Մայակովսկու փողոցի հատման վայրում՝ նախկին «Կանգառ» խանութի մոտ տեղի ունեցած խայտառակ միջադեպի վերաբերյալ, Fnews.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ  ՀՀ Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից, որտեղից էլ մեզ փոխանցեցին. «Ճիշտ կլինի բոլոր հարցերի պատասխանները՝ 02-ից լսեք: Ավելի լավ է՝ իրենց հարցրեք:»

Հ. Գ
Հաջորդիվ կտեղեկացնենք, թե ինչ քայլեր են իրականացվել, (կամ իրականացվում)  ՀՀ իրավապահ մարմինների կողմից՝ տեղի ունեցած միջադեպի հետ կապված:
Հասկանալ է պետք. իրավապահները դանդաղ ե՞ն փորձում   շտապել, թե այնուամենայնիվ,  կրիմինալն ու խուժանը շարունակելու են «ծաղկել»...

 

 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan