Սաակաշվիլիի կուսակցության թեկնածուներին մերժել են գրանցել
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության թեկնածուների գրանցումը։ Այդ մասին ասվում է պետական մարմնի մամուլի ծառայությունում։
Հստակեցվում է, որ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԿՀԸ-ն մի քանի փաստաթուղթ է ուսումնասիրել։
ԿՀԸ-ի կարծիքով՝ Սաակաշվիլիի կուսակցության հերթական նիստը կայացել է կանոնակարգի խախտմամբ։