Սաֆարովին հերոսացնելիս`Մաքսային միության մասին խոսք չկար
Ադրբեջանական վերջին գործողությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ տվյալ պետությունը դեռ շատ հեռու է քաղաքակրթություն կոչվածից: Նորանոր երիտասարդ կյանքեր խլելով, վախկոտ մարդասպաններին հերոսացնելով, մեր թշնամին որեւէ լավ բանի չի հասնի: Թե հարեւան պետության ագրեսիվ պահվածքն ի՞նչ մթնոլորտ է ձեւավորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, եւ որքա՞ն են շարունակվելու լարվածությունը`շփման գծում, Fnews.am-մեկնաբանություն խնդրեց ԼՂՀ մամլո խոսնակ Դավիթ Բաբայանց.
-Ղարաբաղում ներկայումս որեւէ տագնապ չկա. կա վրդովմունք Ադրբեջանի կողմից այդպիսի հիվանդագին ագրեսիայի նկատմամաբ: Ընդհանուր առմամբ վիճակը կայուն է:
-Վերջին շրջանի լարումները հայ-ադրբեջանական սահմանին ինչո՞վ է պայմանավորված:
-Ներկայիս լարումներն Ադրբջանի էությունն է ցույց տալիս, եթե որեւէ հիվանդություն է լինում դա անմիջապես արտահայտվում է, հիմա նրանք այդ վիճակում են: Տվյալ պետությունն այնպիսի քաղաքականություն է վարել, որ իր հասարակությանը թունավորում է այդ ֆաշիզմի գաղափարախոսությամբ, հայատյացությամբ: Այդ աննորմալ եւրեւույթները գալիս են իշխանությունների վարած ֆաշիստական քաղաքականությունից:
-Արդյո՞ք ճիշտ է ադրբեջանական հիստերիկ պահվածքի դրսեւորումները ՄՄ-ին անդամակցելու հետ կապելը:
-Ոչ, որեւէ կապ չունի, նրանք մինչեւ այդ էլ էին նման պահվածքով հանդես գալիս: Հիշենք, որ Սաֆարովին հերոսացնելիս Մաքսային միության մասին խոսք չկար: Այս վիճակը միշտ է շարունակվելու, մինչեւ որ նրանք չհասկանան, որ սա փակուղային փիլիսոփայություն է: Նրանք կամ պետք է հասկանան, որ սխալ են գործում, կամ պետք է դիմեն անկանխատեսելի քայլի ու ջախջախվեն: Զարմանալի է, բայց փաստ, որ այսօր Ադրբեջանում կան մարդիկ, ովքեր բարձրաձայնում են Ադրբեջանի վարած սխալ քաղաքականության մասին:
Սոսե Չանդոյան
