1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Սահմանամերձ Բերդի պատանիները՝ Թումո Դիլիջանում

Սահմանապահ Բերդ քաղաքի տասնհինգ պատանիներ հնարավորություն ստացան մի ամբողջ տարի մասնակցել Թումո Դիլիջանի կրթական ծրագրին` շնորհիվ Բերդի տարածաշրջանի կանանց ռեսուրսային կենտրոն-հիմնադրամի Անահիտ Բադալյանի և Հայրենիքի զարգացման հիմնադրամի Թիմըթի Սթրեյթի նախաձեռնած դրամահավաք-ակցիայի:

Պատանիները գալիս են կենտրոն ամեն կիրակի՝ մասնակցելու Թումոյի կրթական ծրագրին ու իրենց համար լիովին նոր ոլորտներ բացահայտելու: Ուսանողների համար արդեն կազմակերպվել է հատուկ դասընթաց, որի շրջանակներում նրանք սկսել են իրենց կրթական ճանապարհը գրաֆիկական դիզայնի հիմունքներին ծանոթանալով:

Բերդի պատանիներից 15 տարեկան Լևոն Մելիքյանի պատկերացումն իր ապագա մասնագիտության մասին արդեն փոխվել է: «Նախկինում երբեք մտքովս չէր անցել, որ կարող եմ գրաֆիկական դիզայներ դառնալ, բայց այս դասընթացից հետո հետաքրքրվեցի դիզայնով ու կարծում եմ՝ կփորձեմ ավելին իմանալ դրա մասին»:

Նախաձեռնության հեղինակը՝ Անահիտը, ոգևորված է պատանիներին տրված նոր հնարավորություններով՝ «Բերդը մայրքաղաքից շատ հեռու է: Այն մեկուսացված շրջան է, ու Ադրբեջանի հետ ամենաերկար սահմաններից մեկը: Շատ կարևոր է զարգացնել տեղացի երիտասարդների մտածողությունն ու պատրաստել իրենց ապագային: Այստեղի պատանիները միշտ փնտրում են նոր նախագծեր ու զբաղմունքներ, որոնք կարող են իրենց ոգևորել: Մենք էլ չէինք կարող իրենց Թումո հասցնելու մի հնար չգտնել»:

Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազեանը պատանիների Թումո հաճախելը միայն սկիզբ է համարում: «Իհարկե, մենք շատ ուրախ ենք, որ Բերդի երիտասարդները Թումո են գալիս, բայց սա մեզ համար ընտիր օրինակ է ավելի աշխատելու ու ավելի մեծ քանակությամբ պատանիների Թումո հասցնելու համար: Մենք արդեն մտածում ենք հաջորդ քայլի մասին»:

Բայց եզրափակիչ խոսքը տրվում է 13 տարեկան Սոնա Փալանդուզյանին՝ «Այնքան էի լսել Թումոյի մասին, բայց մեկ է՝ երբ ինքս եկա դասի, լիովին ուրիշ էր: Շատ ուրախ եմ այս հնարավորության համար, այնպես որ, ամեն ինչ կանեմ որ այն արդարացնեմ»:

Դրամահավաք-արշավն իր նպատակին հասավ մեկ շաբաթում, բայց կազմակերպիչները ավելիին են ձգտում՝ փորձելով հնարավորինս շատ պատանիների ամեն շաբաթ Թումո հասցնել: Բացի դրանից, ցանկացած հավելյալ գումար կուղղվի հեռավոր շրջաններում ապրող պատանիների այցելել Թումոյի չորս կենտրոններից որևէ մեկը: Նախաձեռնությանը միանալու ու Հայաստանի երիտասարդներին արժանի կրթություն տալուն աջակցելու համար անցեք այս հղմամբ՝ https://www.generosity.com/education-fundraising/bus-tickets-to-tumo:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն անվճար արտադպրոցական ծրագիր է, որի շրջանակներում 12-ից 18 տարեկան հազարավոր պատանիներ ձեռք են բերում արդի թվային աշխարհում հաջողելու և իրենց ապագա ուղին կերտելու հմտություններ: Կենտրոնն ունի չորս հիմնական ոլորտ՝ անիմացիա, կայքերի մշակում, խաղերի ստեղծում և ֆիլմերի ստեղծում, ինչպես նաև ինը լրացուցիչ հմտություններ, ինչպիսիք են եռաչափ մոդելավորումը, ռոբոտաշինությունը, գրաֆիկական դիզայնը և այլն: Կենտրոնը գործում է Երևանում, Դիլիջանում, ինչպես նաև Գյումրիում և Ստեփանակերտում: Լրացուցիչ տեղեկության համար այցելեք www.tumo.org:

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan