Սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություն տալով՝ բյուջեն կկորցնի 2.5 միլիարդ դրամ
168.am-ը գրում է.Այսօր ԱԺ նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքների փաթեթի նախագիծը: Ըստ նրա՝ նախագծերի փաթեթի նպատակը սահմանամերձ գյուղերում տնտեսական ակտիվության խթանումն ու գործարար միջավայրի բարելավումն է:
Նա նշեց, որ թեև գործող օրենսդրությամբ սահմանամերձ գյուղական համայնքների տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացման համար կան որոշ հարկային խթաններ, այդուհանդերձ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք բավարար չեն:
Միրումյանը նշեց, որ առաջարկվում է 2015 թ. հունվարի 1-ից ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը ազատել հիմնական հարկերից, սահմանել, որ ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկը հետ է վերադարձվում բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռք բերման նպատակով ստացված և փաստացի բնակարանի ձեռք բերմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով, հարկային հաշիվները 2015 թ. հունվարի 1-ից, իսկ այլ հաշվարկային փաստաթղթերը 2016 թ. հունվարի 1-ից դուրս կգրվեն բացառապես էլեկտրոնային եղանակով, անփաստաթուղթ ապրանքների տեղափոխման կամ առաքման համար օրենքով նախատեսված տուգանքները չեն կիրառվի, եթե ուղեկցող փաստաթղթեր դուրս չգրելը պայմանավորված է ինտերնետային կապի անբավարար որակով կամ բացակայությամբ, վերացվում է առաքումների գրանցման գրքեր վարելու պահանջը, կվերացվի ՀՀ կառավարության հավանությանն արժանացող ներդրումային ծրագրերի մասով մաքսային սահմանին հաշվարկվող ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվելու համար սահմանված` 200 մլն. դրամ մաքսային արժեքով ներմուծում կատարելու նվազագույն շեմը և այլն:
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց, թե բյուջետային եկամուտները ինչքա՞նով կպակասեն, քանի՞ համայնքի է վերաբերելու արտոնությունը: Նա նաև հարցրեց, որ եթե ԵՏՄ-ում եկամտահարկը կիսվում է տեղական բյուջեի և ֆեդերալ բյուջեի միջև, ՀՀ-ն կարո՞ղ է պահանջել, որ ԵՏՄ այլ երկրներում ՀՀ քաղաքացների հարկային վճարումերը կիսվեն տեղի բյուջեի և նրա ծննդավայրի բյուջեի միջև:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
