Սահմանային արկածախնդրություն
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` այս գիշեր հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 123 արկ, ՌՊԳ-7 տիպի նռնականետերից 3 արկ և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 140 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների, ինչի հետևանքով հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:
Հարկ է նշել, որ ադրբեջանական կողմը, ՀՀ-ում ընթացող ցանկացած ներքաղաքական գործընթացին նախորդող շրջանում, որպես կանոն, նման արկածախնդիր գործելաոճ է կիրառում, ինչն ամեն պահի կարող է տարածաշրջանում ստեղծել էսկալացիոն վիճակ:
Սահմանում տիրող իրավիճակն ուղղակի կապված է նաև միջազգային կառույցների ներկայացուցիչների՝ տարածաշրջան կատարած այցերի, ինչպես նաև՝ առաջիկայում նախատեսված Սարգսյան-Ալիև հանդիպման հետ: Այս գործողություններով մեր արևելյան հարևանը փորձում է հերթական ինքնահաստատման փորձերը կատարել: