Սահմանային զոհերի հաճախակիացումն այլևս անթույլատրելի է
Հարաբերական խաղաղության բարդ հանգամանքներում սահմանային զոհերի հաճախակիացումն այլևս անթույլատրելի է. Սպասել, որ ադրբեջանական կողմը կամ միջազգային հանրությունը քայլեր կձեռնարկեն խնդրի վերացման ուղղությամբ, այսօր առնվազն միամտություն է.
Պետք է հստակ գիտակցել, որ հայկական կողմին կայուն կերպով պատճառելով մարդկային կորուստներ` Ադրբեջանի ղեկավարությունը դրանով զգալի հարված է հասցնում Հայաստանի ժողովրդագրական անվտանգությանը. Զոհերի մեծ մասը 18-22 տարիքի երիտասարդներ են, որոնք զինծառայությունից հետո պետք է ընտանիք կազմեն և ապահովեն երկրի բնակչության բնականոն աճը. Ադրբեջանական կողմից պատճառված մարդկային կանոնավոր կորուստները մեր երկիրն արդեն մեկ տասնամյակ հետո կկանգնեցնեն մարդկային ռեսուրսների վերարտադրության լրջագույն խնդրի առջև.
Մեզ հարկավոր է նախևառաջ մանրամասն հետազոտել հայկական կողմի անխտիր բոլոր մարդկային կորուստների, ինչպես և վիրավորման դեպքերի հիմնական պատճառներն ու հանգամանքները. Միջադեպերի բացահայտման ու վերլուծման արդյունքում հնարավություն կունենանք մշակել մարդկային կորուստների կանխման շուրջ համարժեք ու ճկուն մեխանիզմներ.