Սահմանների պաշտպանության հարցում Հայաստանը հույսը պետք է դնի բացառապես իր վրա
«Հրապարակ» թերթը գրում է.Քաղաքագետ Լևոն Շիրինյանը թերթի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ իր սահմանների պաշտպանության հարցում Հայաստանը հույսը պետք է դնի բացառապես իր վրա։ Ըստ նրա՝ Ռուսաստանը իր պարտավորությունները մեծ մասով կատարում է, մնացածը Հայաստանի գործն է, քանի որ եթե ուժեղ կլինես, ապա կկանգնեն կողքիդ։
«Ռուսաստանի հարցը պիտի գնահատենք այս կոնտեքստի մեջ։ Եթե նա Արաքսի սահմանը պահում է Թուրքիայի դեմ և պահում է չէ։ Հիմա գոհ եղեք, որ նա իր ստրատեգիական պարտավորությունները Հայաստանի հանդեպ կատարում է, եթե դա չլինի մեզ համար շատ վատ կլինի»,– ասել է նա։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
