Սահմանին լարվա՞ծ է
«Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Սյուզան Սիմոնյանը քիչ առաջ ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, թե դիրքերում լարված է. հաղորդում է armtimes.com-ը:
«Դիրքերում լարված է: 3-րդ պաշտպանականում` Մարտունու ուղղությամբ կան վիրավորներ: Հարվածել են մինամյոտով»,- մասնավորապես, գրել է նա:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ armtimes.com-ի հետ զրույցում հերքել է լուրը, նշելով, որ՝ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում. «Ապատեղեկատվություն է, չկա նման բան»,- ասել է Հովհաննիսյանը:
Րոպեներ առաջ Սյուզան Սիմոնյանը թարմացրել է իր գրառումը.
«Ինձ հայտնի է դեռ միայն երկու վիրավորի անուն՝ Պողոսյան Գագիկ Վալերիկի, 1984թ., Գրիգորյան Քաջիկ Զախարի, 1993թ.Մարտունու ուղղությամբ կան վիրավորներ»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
