Սակրավորներն Արցախում հետախուզական աշխատանքներ են իրականացնում
Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ չպայթած, կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներն այսօր նախատեսվում են Ստեփանակերտ (Աջափնյակ թաղամաս), Մարտակերտ, Ասկերան և Մարտունի քաղաքների հարակից տարածքներում։
Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The halo trust» կազմակերպությունը միաժամանակ, հանրապետության տարածքում իրականացնում են հետախուզական աշխատանքներ։
Սպասվող պայթյունների մասին կտեղեկացնենք SMS հաղորդագրությամբ։