Սամի Նասերին Երևանում է. «Տաքսի» ֆիլմի գլխավոր դերակատարը՝ Kinodaran-ի սերիալում (տեսանյութ)
«Տաքսի» ֆիլմի սիրելի աստղը՝ Սամի Նասերին, որը նկարահանվելու է Kinodaran-ի «Սուրբը 2» սերիալում, ժամանել է Երևան։
«Սուրբը 2» սպասված սերիալի մեկնարկին հաշված օրեր են մնացել. նախագծի երկրորդ եթերաշրջանի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 13-ին։
««Սուրբը 2»-ը հերթական քրեական սերիալ չէ։ Այն Kinodaran-ի՝ հայկական ֆիլմարտադրության մեջ որակի նոր կանոններ սահմանելու առաջին փորձն է»,-նշում է Kinodaran-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը։