Սամվել Ալեքսանյանի աշխատակիցների նկատմամբ քրգործը վերաբացվել է
Կրկին քրեական գործ է հարուցվել Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աշխատակիցների նկատմամբ՝ անցյալ տարի Նախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի ավտոմեքենայի անվադողերը ծակելու համար: Նախկինում գործը փակվել էր, քանի որ հասցված վնասը գնահատվել էր 20 000 դրամից պակաս: Այժմ այս գործը վերաբացվել է:
Shabat.am-ի լրագրողը զրուցեց Կարո Եղնուկյանի հետ, ով ներկայացրեց գործի թաքնված մանրամասները: Կարո Եղնուկյանը մեզ տեղեկացրեց, որ գործի փակվելուց հետո ինքը դիմել է Վերաքննիչ դատարան, որը գործը կրկին հետ է ուղարկել վերաբացման:
«Գործի փակվելուց հետո դիմեցի Վերաքննիչ դատարան, որը գործը հետ ուղարկեց վերաքննության: Մանրամասնեմ` ինչու: Գործի քննության ընթացքում ես ոչ մի ծանուցագիր չեմ ստացել, որպեսզի ներկայանամ և ցուցմունք տամ: Ոստիկանության խոսքով՝ իրենք ծանուցագիր են ուղարկել թաղային լիազորի միջոցով, սակայն ինձ ոչ մի ծանուցագիր չի եկել: Նշեմ նաև, որ ըստ օրենքի՝ ծանուցագիրը պետք է ուղարկվի փոստային համակարգով: Վերաքննիչը գործը հետ ուղարկեց հենց այն պատճառով, որ քննության ընթացքում ինձ պատշաճ ծանուցագիր չի ներկայացվել, որպեսզի ես կարողանամ հաստատեմ կամ ժխտեմ ոստիկանության փաստարկները »,- մեզ հետ զրույցում ասաց Կարո Եղնուկյանը:
Նրա խոսքով, ոստիկանության փորձագետի հաստատած վնասի 20 000 դրամ չափն ուղղակի աբսուրդ է, քանի որ յուրաքանչյուր անիվի իրական արժեքը 250 դոլար է, ոստիկանությունը պարզապես այդ թիվն է գրանցել, որպեսզի քրեական գործ չհարուցվի, քանի որ 25-26 հազար դրամից պակաս թվի դեպքում գործ չի բացվում:
Մանրամասները` սկզբնաղբյուրում:
